Եկեք ընդունենք, որ մեր հասարակությունը դյուրահավատ է, ես կասեի խիստ դյուրահավատ և ինչ֊որ տեղ ինֆանտիլ։ Այս ամենն ունի իր խորը արմատները ` պայմանավորված պատմա֊հոգեբանական իրողություններով և բարդույթներով։ Եվ այս ամենը շատ լավ գիտեն մեր թշնամիները ` թե արտաքին և թե ներքին։ Սա շատ լավ գիտեն նաև քաղաքական դերակատարները, քաղաքական ուժերը և քաղաքական գործիչները։ Առջևում ընտրություններն են, որտեղ հեքիաթների, ֆանտազիաների և ակնհայտ ստերի պակաս չի լինելու` ով ինչպես կարողանա խաբելու է մեր հանրությանը հանուն քաղաքացու այդ մեկ բաղձալի քվեի։ Համբերություն մաղթելով մեզ բոլորիս` կարևորում եմ իրապես առողջ գաղափարների և ծրագրերի առկայությունը, առողջ և մոտիվացված թիմերի գոյությունը։ Եվ այդօրինակ նոր, անկախ, մոտիվացված առողջ և ազգային մտածելակերպով օժտված թիմերից է ,,Ժողովրդավարական համախմբում,, կուսակցության թիմը Սուրեն Պետրոսյանի առաջնորդությամբ։ Կարծում եմ էլի կլինեն ուժեր, թիմեր, որոնք կլինեն անկախ, ինքնուրույն և գաղափարակիր և ապագա քաղաքական պայքարը կծավալվի իրենց միջև, և այդ պայքարը կլինի գաղափարների և ծրագրերի դաշտում ` հանուն Հայաստանի, հանուն Հայաստանի լավ ապագայի և ոչ թե ընդդեմ միմյամց։ Մենք, մեր հասարակությունը պետք է պահանջմունք ձևավորենք առողջ քաղաքական պայքարի, այլ ոչ թե էժանագին շոուների և սև PR-ի։ Եվ երբ այդ պահանջը լինի համընդհանուր, այդ դեպքում առողջ քաղաքակիրթ ուժերի հաղթանակն էլ իրեն սպասեցնել չի տա:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն