Երանի ենք տալու Օրուելի ,,Անասնաֆերմային,,
Երբ հոգեշեղվածը հայտարարում է, որ 2026-ից հետո չենք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ, կամ նախկին նախագահ, դա նույն բանն է, որ որևէ երկրի ղեկավար հայտարարի, որ ասենք լրագրողները, կամ բանվորները, կամ նկարիչները, կամ կթվորուհիները պետք է քաղաքականությամբ չզբաղվեն:
Ծիծաղում եք չէ՞, բայց իրականությունն այդքան էլ ծիծաղելի չէ, որովհետև մեր երկրում գործում է մի համակարգ, որն անվերապահորեն կատարում է հոգեշեղվածի բոլոր բռնապետական երազանքներն ու զառանցանքները:
Վերարտադրվելու դեպքում հոգեշեղվածն այդպես էլ անելու է, մասնագիտություն առ մասնագիտություն դնելու է և որոշի, թե ով պետք է զբաղվի քաղաքականությամբ, ով ոչ: Իդեպ պարզ չէ, թե ինչ սկզբունքով: Օրինակ, կարող է ես իրեն քննադատեմ, և ինքը որոշի, որ ռեժիսորները այլևս պետք է քաղաքականությամբ չզբաղվեն:
Շատերը հոգեշեղվածի իշխանության օրոք մեր իրականությունը համեմատում են Օրուելի ,,Անասնաֆերմայի,, հետ: Սակայն կան բաներ, որ նույնիսկ Օրուելի մտքով չեն անցել:
Մենք անելիք ունենք: Գլխավոր անելիքն այնէ, որ պետք է հոգեշեղվածները գոնե 2026-ից հետո քաղաքականությամբ չզբաղվեն: Այլապես երանի ենք տալու Օրուելի ,,Անասնաֆերմային,,:
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ






































