ԱՄՆ-ն մտադիր չէ ներգրավվել նոր երկարատև հակամարտության մեջ. Վենս
Միացյալ Նահանգները մտադրություն չունի ներգրավվել տարիներ շարունակվող հակամարտության մեջ։
ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսն այս մասին հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միակ նպատակն է ապահովել, որ Իրանը երբեք չկարողանա ձեռք բերել միջուկային զենք:
«Նախագահը չի ցանկանում պաշտպանել երկիրը իրանական միջուկային զենքից իր երկրորդ ժամկետի առաջին երեք-չորս տարիների ընթացքում. նա ցանկանում է համոզվել, որ Իրանը երբեք չի կարողանա ձեռք բերել միջուկային զենք», - ասել է Վենսը։
Նա հավելել է, որ սա երկարաժամկետ ռազմական արշավ չէ։
Վենսի խոսքով՝ Իրանի միջուկային օբյեկտները կառուցվում են ոչ միայն խաղաղ ուրանի հարստացման, այլև միջուկային զենքի մշակման համար։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































