Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) սկսել է Իրանի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակումների 15-րդ ալիքը։ Այս մասին հայտնել է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը։

«Իսրայելի պաշտպանության բանակի ուժերը հարվածներ են հասցրել Թեհրանում և Սպահանում գտնվող իրանական ռեժիմի ենթակառուցվածքներին», - ասվում է հայտարարության մեջ։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածել Իրանում գտնվող թիրախներին, այդ թվում՝ Թեհրանին, և հաղորդագրություններ են ստացվել վնասների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ