Դավաճանելով հայրենիքին հանուն պետության, մարդն անխուսափելիորեն կորցնում է և՛ Հայրենիքը, և՛ Պետությունը
Իրականում այս օրերին, շաբաթներին, ամիսներին և տարիներին մեզ հետ տեղի ունեցող ամեն ինչ մի տեսակ լյուստրացիայի գործընթաց է։
Մենք արդեն հասկանում ենք, թե ում համար են պատիվը, արժանապատվությունը, ինքնահարգանքն ու Հայրենիքի հանդեպ սերը բարձրագույն արժեքներ, իսկ ում համար արժեք են դարձել շահամոլությունը, ատելությունը, սուտը, վախը, նախանձը և դավաճանությունը։
Ընդ որում, նրանք, ովքեր կրծքին կրում են էժան պլաստմասից պատրաստված և Հայաստանի Հանրապետության ուրվագիծը պատկերող կրծքանշան, Հայրենիքի հանդեպ ատելությունը արդարացնում են պետության նկատմամբ «սիրով»։
Իրականում դա սեփական դավաճանությունը հոգեբանորեն արդարացնելու ընդամենը մի ձև է։ Ավելին, այսօր սրանք անում են ամեն ինչ, որպեսզի դավաճանությունը բարձրացնեն առաքինության աստիճանի։
Սակայն կան մարդիկ, ովքեր չեն շփոթում Պետություն և Հայրենիք հասկացությունները, համարելով անընդունելի այդ գաղափարների հակադրումը։
Որովհետև, դավաճանելով հայրենիքին հանուն պետության, մարդն անխուսափելիորեն կորցնում է և՛ Հայրենիքը, և՛ Պետությունը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































