Հարվածային գործիքների ինքնագործ խմբակը՝ մեծամասնություն, փայտիկները՝ փոքրամասնություն
Համացանցում մի տեսանյութ է պտտվում պարբերաբար. Հարավաֆրիկյան հանրապետություններից մեկի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորներն իրենց վերաբերմունքն են արտահայտում կառավարության քաղաքականության առնչությամբ՝ մարտակոչ հիշեցնող ագրեսիվ պարային շարժումներով ու բավականին պերճախոս դիմախաղով: Տեսած կլինեք: Իշխանության ներկայացուցիչներն էլ, ակնհայտորեն խեղճացած, սսկված-նստած են, մտքներով էլ չի անցնում համարժեքորեն հակադարձել: Երևի սրանց խորհրդարանի կանոնակարգ-օրենքը որոշակի արտոնություններ է վերապահում ընդդիմությանը, ընդհուպ՝ ցուցադրական մնջախաղից բռնի գործողությունների անցնելու իրավունք: Եվ սրանք կոչվում են վայրենի աբորիգենների հետնորդներ, մեր խարհրդարանականները՝ անտիկ քաղաքակրթության ժառանգներ:
Հերիք է ընդդիմությունը մի թարս բան ասի՝ իշխանությունն սկսում է «թմբկահարել»: Տեսնովի-սովորովի է՝ կասեր ժողովուրդը. Իշխանության գլուխը «բառաբանշչիկ» որ լինի, վերջույթներն էլ դամ պահող կլինեն, պարզ չի՞:
Մնում է հասկանալ, թե հարվածային գործիքների այս ինքնագործ խմբակն ինչու՞ է կոչվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական մեծամասնություն, կամավոր հիմունքներով փայտիկի դեր ստանձնածներն էլ՝ փոքրամասնություն:
Ասենք՝ չհասկանալու ի՞նչ կա: Մի երկրի ղեկավար իսանամեկը որ լինի, դրա ձևավորած մեծ ու փոքր իսանախմբերն էլ էս պիտի լինեն:
Երկիրն է ափսոս:
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ






































