Խորհուրդ եմ տալիս հարեւան երկրի ղեկավարին՝ Ալիեւին, համապատասխան գործիքներ փնտրել եւ չափել վախի մակարդակը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 5-ին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

Նա նշել է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ցանկացած ակտիվություն Ալիեւին նյարդային խանգարման է հասցնում։

«Ալիեւը շատ լավ հասկանում է,  թե ինչ է նշանակում Հայաստանի երկրորդ նախագահի վերադարձը իշխանություն իր եւ իր պետության համար։ Նա վախենում է, նա սարսափի մեջ է»,- ավելացրել է նա։

Հիշեցնենք, որ երեկ Ալիեւը նորից հանդես էր եկել հայերի վերաբերյալ հայտարարություններով՝ սպառնալով «ջարդել գլուխները ոչ մեկին չնայելով»։

News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն