Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 13։10-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Աթոյան 8/1 հասցեի դիմաց դեռևս անհայտ հանգամանքներում վրաերթի է ենթարկել միջին տարիքի կին հետիոտնի, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը։ 

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։  Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Էրեբունու թաղապետարանի աշխատակիցները, ովքեր կատարում են անհրաժեշտ գործողություններ՝ վնասված էլեկտրասյունը նորով փոխարինելու ուղղությամբ։ ©


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն