Պետք է ստեղծել պետական տեռորի դեմ դիմադրության համակարգեր եւ գտնենք հանրության կոնսոլիդացիայի բանաձեւ. Էլինար Վարդանյան
Խնդիրները, որոնք վերհանվել էին մի քանի ամիս առաջ, ավելի խորացել են եւ ըստ էության, նոր լուծումներ գտնելու հրամայական են առաջադրել: Այս մասին, յսօր՝ հոկտեմբերի 15-ին, «Դեպի բռնապետություն․Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:
«Հայաստանի ներքին կյանքում նույն մթնոլորտն է շարունակվում: Շարունակվում են քրեական գործեր, ապօրինի կլանքներ, սպառնալիքներ: Շարունակվում է պետական տեռորը ընդդիմադիր գործիչներից շահերի հանդեպ,ց ուցադրաբար անազատության մեջ են պահվում ընդդիմադիր պատգամվորներ: Ընդդիմադիր պատգամավորներ կան, որոնք խնդիր ունեն Հայաստանի մեկնելու հետ կապված: Արդեն մի քանի ամիս է՝ չի գործում դատական էլեկտրոնային մակագրման համակարգը: Ըստ էության, մկագրումը տեղի է ունենում կամայականորեն, մակագրվում են այնպիսի դատավորների, որոնցից կարելի է ակնկալել որոշակի որոշումներ»,-ասաց նա:
Էլինար Վարդանյանի խոսքով, լուրջ հետընթաց է ապրում նաեւ խոսքի ազատությունը, եւ հետեւողականորեն խոչընդոտներ են ստեղծվում լրատվամիջոցների համար. «Գիտեք, որ քրեականացվեց վիրավորանքը եւ դա լուրջ ահազանգ է խոսքի ազատության տեսակետից: Սահմանափակվում է հավաքների ազատությունը, ցանկացած հավաք վերածվում է բերման ենթարկելու շքերթի: Սա լուրջ մարտահրավեր է ժողովրդավարական արժեքների համար: Գիտեք, որ խոսքի ազատության սահմանափակման առումով մտահոգություն է հայտնել նաեւ Freedom House-ը, որը կոչ է արել անմիջապես դադարեցնել վիրվորանքը քրեականացնող հակասահմանադրական օրենքի կիրառումը»:
Վարդանյանը նկատեց, որ առաջնայինը արտաքին մարտահրվերներն են. «Երեկվա անքուն գիշերը, երբ բոլորը սպասում էին Արցախի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության, թեեւ պետք է փաստենք, ր այդ պաշտոնական տեղեկատվությանն այնքան էլ չեն վստահում: Բայց ներքին մրտահրավերներն անտեսել եւս չենք կարող: Պետք է ստեղծել պետական տեռորի դեմ դիմադրության համակարգեր եւ պետք է գտնենք հանրության կոնսոլիդացիայի բանաձեւ»,-ասաց նա: