Զոհված զինծառայողների ծնողները ՀՀ քննչական կոմիտեի զինվորական վարչության շենքի մոտ են։ Բանն այն է , որ նրանք երկուշաբթի օրը հանդիպել են վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանի հետ, վերջինս փորձել է հանդիպում կազմակերպել քննչական կոմիտեի ու ծնողների մասնակցությամբ։

Ծնողների պնդմամբ՝ իրենք այդ ժամանակ էլ ասել են, որ իրենք ուզում են, որպեսզի հանդիպման ներկա լինի նաեւ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, սակայն մենք տեղեկացանք, որ Քյարամյանը չկա, չի եկել հանդիպման։ Թեպետ ծնողները ասում են, որ իրենց պատրաստ շենքում հյուրընկալել քննչականի այլ ներկայացուցիչներ, բայց իրենք մերժում են առաջարկը, քանի որ Քյարամյանը ներկայությունը պարտադիր են համարում, ասում՝ իրենք շատ հարցերի պատասխաններ պիտի ստանան։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն