Ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը  18:20-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն շտապօգնության  բրիգադը  Տարոն 2 թաղամասի շենքերից մեկից մահացած վիճակում տեղափոխել է մի երեխայի:    Երեխան հիվանդանոց է տեղափոխվել իր բնակարանի լոգարանից. նրան այդտեղ հայտնաբերել են հարևանները, երեխան եղել է ջրով լի վաննայում՝ հեռախոսով և ականջակալներով:  Ըստ նախնական տեղեկությունների՝ կրծքավանդակի հատվածում հոսանքահարման հետք կա:  Մահացածը 14-ամյա Ինեսա Օ.-ն է:  Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը:  Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:  Մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն