Եթե Ադրբեջանն ուզում է ապաշրջափակում, թող իր տարածքից սկսի, այնտեղ արդեն ենթակառուցվածքներ կան, ինչո՞ւ չի բացում, ինչո՞ւ են մեզ խաբում։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։ Նրա խոսքով, չկա որևէ գործողություն դեպի Հայաստանի ապաշրջափակում, հակառակը, կա շարժում, որպեսզի ՀՀ-ն ամբողջությամբ զրկեն ինքնիշխանությունից, ամբողջությամբ զրկեն ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունից և ՀՀ-ն ամբողջությամբ լինի բոլորից կախված։

«Եթե մենք ճանաչում ենք Ադրբեջանի սահմանը, ապա մենք ճանաչում ենք Արցախի տարածքների զավթումը, այսինքն՝ մենք ճանաչում ենք, որ այո, Ադրբեջանը ճիշտ է արել, որ հարձակվել է ՀՀ-ի ու Արցախի վրա, խլել է մեր տարածքների 21 տոկոսը, խլել է մեր պատմական մասշտաբի հաղթանակը։ Ադրբեջանը իրավացի է եղել, որ սպանել է 5000 հայ զավակներին, որ ոչնչացնում է հայկական մշակույթի որևէ տարր և ճիշտ է անում առհասարակ, որ ՀՀ-ն պահում է ամբողջական շրջափակման մեջ»,- ասել է Միքայելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն