«ԴիջիԹեք-2021»-ին Ամերիաբանկը անակնկալներով ու նորարար լուծումներով է մասնակցում։ Ներկայացված են թվային ոլորտի բոլոր ձեռքբերումները՝ «Ամերիա բիզնես թվային հարթակ», «ՓՄՁ օնլայն վարկեր», «Սմարթ հաշիվ` առանց բանկ գալու», «Օնլայն վարկեր անհատների համար», «Անշարժ գույք` առանց բանկ գալու», «Ավտոսրահների առաջարկները մեկ միասնական հարթակում», «Ameriastream դրամային փոխանցումներ հեռախոսով» և այլն։

Անհատական ֆինանսական ծառայությունների հաճախորդների բազայի կառավարման և զարգացման բաժնի մասնագետ Անուշ Սարիբեկյանը ներկայացնում է առցանց վարկավորման և առցանց հաշիվների բացման պրոդուկտները։

«Մեր հաճախորդները հնարավորություն ունեն առանց բանկ մոտենալու, առանց լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման բացել հաշիվներ և վարկավորվել։ Դրա համար ընդամենը անհրաժեշտ է մուտք գործել մեր կայք, լրացնել անձնական տվյալներ, հաշված րոպեների ընթացքում հաճախորդի համար կբացվեն անվճար հաշիվներ, քարտ և օնլայն բանկինգ։

Հաշիվների բացման տեսանկյունից ցանկանում եմ նաև առանձնացնել ուսանողական քարտերը։ Մենք նաև նպատակ ունեք ուսանողներին ներառել ֆինանսական գրագիտության հարթակ ու խթանել այդ գործընթացը։ Ուստի, իրենց համար ևս ունենք մշակված պրոդուկտ։ Նույն առցանց հաշիվների բացման գործընթացով կարող են դիմել նաև ուսանողները, պարզապես անհրաժեշտ է իրենց ուսանողական քարտը կցել կամ համալսարանի դոմեյնով մեյլ լրացնել, որպեսզի հավաստիանանք, որ ուսանող են։ Իրենց համար բացվում է բոլորովին այլ քարտ՝ այլ դիզայնով ու բավական մեծ առավելություններով։

Ունենք առանձնացված զեղչեր ուսանողների համար լայն տարածում գտած ժամանցի վայրերում, սրճարաններում ու խանութներում, որպեսզի իրենց համար էլ ավելի հաճելի ու հարմարավետ լինի քարտից օգտվելը։ Ինչպես նաև նպատակ ունենք ուսանողներին սովորեցնել խնայողություններ անել, այսինքն՝ իրենց քարտի վրա եղած գումարի վրա հաշվարկվելու է տարեկան 3 տոկոս»,- ասաց Անուշ Սարիբեկյանը։

Ամերիաբանիկի օնլայն վարկավորման հարթակից կարող են օգտվել ինչպես բանկի հաճախորդները, այնպես էլ ոչ հաճախորդ հանդիսացող անձինք։ «Քայլերի հաջորդականությունը դարձյալ շատ պարզ է։ Մեր կայքի միջոցով հաճախորդները լրացնում են իրենց անձնական տվյալները և հաշված րոպեների ընթացքում ստանում պատասխան։ Համակարգն աշխատում է 24/7 ռեժիմով, այսինքն՝ կապ չունի՝ օրն աշխատանքային է, թե ոչ։ Վարկավորման վերաբերյալ դրական պատասխանի դեպքում հաճախորդները կարող են վարկն ստանալ առանց բանկ մոտենալու և առանց միջնորդավճարների գանձնման։ Նույն պահին գումարը կմուտքագրվի իրենց հաշվին»,- նշեց մասնագետը։

Ամերիաբանկը շարունակաբար ընդլայնում ու կատարելագործում է իր հեռահար սպասարկման համակարգերը։ Անուշ Սարիբեկյանի խոսքով՝ Ամերիաբանկը՝ որպես թվային բանկ, նպատակ ունի հաճախորդներին ուղղորդել ու խրախուսել, որպեսզի հնարավորինս հեռահար կատարեն իրենց գործարքները՝ խնայելով ժամանակը։ Այս առցանց համակարգերը գործում են ավելի քան երկու տարի և հաճախորդների կողմից մեծ պահանջարկ ունեն։ «ԴիջիԹեք-2021»-ի այցելուները ևս մեծ հետաքրքրություն են ցուցաբերել պրոդուկտների նկատմամբ։

Լուսանկարը` Մեդիամաքսի

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն