ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 3-5-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-7-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում նոյեմբերի 3-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է անձրև։ Նոյեմբերի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում նոյեմբերի 3-ի գիշերը կլինի 7-9 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +15….+17 աստիճան։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն