Հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվելուց հետո Պապիկյանը փախավ ԵՊՀ-ից
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների ընտրություն էր, որտեղ նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը։
Ժամեր շարունակ լրագրողներին ներս չթողնելուց հետո ԵՊՀ ներկայացուցիչները դուրս եկան` բացառությամբ գաղտագողի նիստերի դահլիճ եկած ու նույն ձեւով հեռացած փոխվարչապետ Պապիկյանից։
Ստացվում է, որ թափանցիկության մասին աղաղակող իշխանությունը թաքնվում է լրատվամիջոցներից եւ հանրությունից։