Բժիշկ-սննդաբան, Սամարայի դիետոլոգիայի եւ դիետաթերապայի գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար Միխայիլ Գինզբուրգը ներկայացրել է այն մթերքները, որոնք արագացնում են մարդու օրգանիզմի ծերացումը։ Այս մասին գրում է URA.ru-ն։

Նա նշել է, որ ցանկացած միօրինակ սնունդ եւ սննդակարգում միայն տապակած սննդի առկայությունը ծերացնում է մարդու օրգանիզմը։ Միաժամանակ, որոշ մթերքներ, որոնք պարունակում են օրինակ շաքար, կամ «արագ» ածխաջրեր, ինչպիսիք են խմորեղնենները, կարտոֆիլը, բրինձը եւ տրանս-ճարպերը՝ մարգարինը, արեւածաղկի յուղը եւ այլ յուղեր՝ հարուստ օմեգա-6-ով, արագացնում են օրգանիզմի ծերացումը։

Կարմիր մսի հաճախակի օգտագործումը նույնպես, եթե այդ միսը խորը մշակման է ենթարկված, բացասաբար է ազդում օրգանիզմի վրա։ Բացի այդ, այս մթերքները, ըստ մասնագետի, կարող են հանգեցնել հիպերտոնիայի, աթերոսկլերոզի, շաքարային դիաբետի եւ նորագոյացությունների առաջացման։ Որպեսզի սնունդը չբերի օրգանիզմի արագ ծերացման, այն պետք է առավելագույնս լինի բազմազան եւ նվազագույն կերպով տապակված։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն