ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ հայտարարել էր, թե այսօրվանից Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական կողմը մաքսակետեր է տեղադրելու: Այս առիթով քիչ առաջ բողոքի ակցիա է մեկնարկել կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ, ակցիան առաջնորդում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Դիմադրո՞ւմ ենք։ Եկեք դիմադրենք։ Սպասում ենք։ Իշխանությունը պաշտոնապես հայտարարեց, թե Գորիս-Կապան ճանապարհն այլեւս ադրբեջանական հսկողության տակ է հայտնվել։ Ավելին՝ կառավարության անդամն այսօր գնաց Սյունիք, պաշտոնապես հայտարարեց շրջանցիկ ճանապարհի կառուցման ավարտի մասին ու թշնամին շարունակեց Հայաստանի իշխանության դավադիր գործը՝ արդեն փակեց մայրուղին։ Հանդուրժե՞նք։ Ո՞վ է պատասխան տալու։ Կառավարությու՞նը։ Առավոտյան նրանք նիստ են գումարում, մենք էլ իրավունք ունենք հարց տալ։ Ամեն ինչ չի կարող գաղտագողի լինել։ Կառավարությունից պահանջելու ենք պատասխան»:

«Կա մի ԱԽՔ, Արմեն Գրիգորյան անունով, որն այսօր Հ1 եթերում հայտարարեց, թե Երեւան-Կապան ճանապարհը վերջին 15 տարիներին լավագույն վիճակում է ու զուգահեռ տեղեկացրեց, թե Ադրբեջանն արդեն կեսգիշերից մաքսակետեր է դնում Գորիս-Կապան մարուղու վրա։ Ուղեղի հարթությունը որքա՞ն պետք է լինի, որ հպարտանա կորսված Հայրենիքից հետո կածանի ասֆալտապատման որակով։ Սրա՞նք էին ասում՝ մենք ենք տերը մեր երկրի։ Սրանց տիրոջ մերը։ Դավիթ Սանասարյան, էս ԱԽՔը ընկերդ չէ՞ր։ Սերժ էիք մերժում։ Արմեն Գրիգորյանի մասին բան չունե՞ս ասելու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Մանուկյանը՝ հրավիրելով մարդկանց բողոքի ակցիայի։ 

Կառավարության շենքի մոտ այժմ ոստիկանական ուժեր են կուտակվել, նրանք քիչ առաջ փորձում էին հեռացնել Մանուկյանին, սակայն վերջինս պնդեց , թե պատգամավորի հետ նման կերպ վարվել չեն կարող, չեն կարող բերման ենթարկել , ինչին ի պատասխան Երևանի փոխոստիկանապետը ասաց, թե կարող են։ Ակցիան շարունակվում է։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն