Երեխաները սկսել են երկու անգամ ավելի շատ վարակվել կորոնավիրուսով. Մոսկովյան վիճակագրություն
Մոսկվայի Առողջապահության դեպարտամենտի գլխավոր մանկաբույժ Իսմայիլ Օսմանովը հայտարարել է, որ երեխաները կորոնավիրուսային ինֆեկցիա ախտորոշմամբ` երկու անգամ ավելի հաճախ են սկսել հայտնվել հիվանդանոցներում:
«Չորրորդ ալիքի ժամանակ մենք տեսանք, որ երեխաների մոտ կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդացության դեպքերը նկատելիորեն աճել են` երկու անգամ: Նախորդ վարակային պոռթկման ալիքի համեմատությամբ` տարբերությունը կազմում է երեքից չորս անգամ», - ասել է բժիշկ Օսմանովը: Նա հավելել է, որ երեխաներին հոսպիտալացնում են միջին ծանրության, կամ ծանր հիվանդացության ընթացքին հատուկ ախտանշաններով:
Hraparak.am