ԱՀ առողջապահության նախարարությունը ոլորտի բարեփոխումների շրջանակում շարունակում է ներդնել բազմաթիվ ծրագրեր, որոնց լիարժեք իրականացումը կնպաստի Արցախում բնականոն կյանքի վերականգնմանը: Ուրախալի է այն փաստը, որ Արցախում գործում է արտամարմնային բեղմնավորման ծրագիրը, ինչը կխթանի ժողովրդագրական աճին:

Ի լուր մեր հայրենակիցների ուրախությամբ կարող ենք հայտնել, որ Արցախում արտամարմնային բեղմնավորման ծրագրով ծնվել է առաջին երեխան: Համոզված ենք, որ արտամարմնային բեղմնավորման ծրագիրը կերջանկացնի շատ ընտանիքների: Վերջին ութ ամիսների կտրվածքով արտամարմնային բեղմնավորման են ուղեգրվել 52 զույգ, որից 39-ի մոտ արդեն կատարվել է բեղմնավորում, 17-ի մոտ ստացվել է հղիություն:

Օպերատիվ բուժումից հետո (լապարոսկոպիա և հիստերոսկոպիա) հերթագրված են տասնյակ զույգեր, որոնք նույնպես պատրաստվում են արտամարմնային բեղմնավորման: Հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ԱՀ առողջապահության նախարարության «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ ռեպրոդուկտոլոգիայի կաբինետը գրանցել է 8900 այց: Արտամարմնային բեղմնավորմամբ առաջնեկի ծնունդով ազդարարվեց Արցախում ծրագրի հաջող ընթացքը՝ արձանագրելով տեղի բժշիկների մասնագիտական կարողություններն ու հաջողությունները:

Արցախի Հանրապետության Առողջապահության Նախարարությունը տեղեկացնում է

Politik.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն