Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Մեկ օր Պոմպեյում» ցուցադրությունը։   

Մարմարե ու բրոնզե արձանիկներ, ոսկյա, արծաթե նրբագեղ զարդեր, որմնանկարների բեկորներ, կենցաղային իրեր և  այլ եզակի նմուշներ, որոնք  պատկերացում են տաիս 79 թվականին Վեզուվի ժայթքման հետևանքով կործանված և մինչև 18-19-րդ դարերը քարի բեկորների և մոխրի 3-6 մետր շերտի տակ թաղված, երբեմնի ծաղկուն հռոմեական քաղաքի  առօրյայի, նիստուկացի, բարքերի ու սովորույթների մասին։

Ցուցահանդեսը  կազմակերպվել է Հայաստանում, Իտալիայի դեսպանության ու Պոմպեյի հնագիտական արգելոցի համագործակցությամբ և Glocal Project Consulting ընկերության աջակցությամբ:

Բացմանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և Հայաստանում Իտալիայի դեսպանը:

«Ես շրջեցի, բայց մեծ ցանկություն ունեմ ևս մեկ անգամ դիտելու, քանի որ պաշտոնական դիտման ժամանակ չենք հասցրել «սուզվել» ամեն մի ցուցանմուշի բովանդակությոն մեջ», - ասաց ԿԳՄՍ նախարարն ու հավելեց, որ նման ցուցադրությունները հնարավորություն են տալիս մեր երկու ժողովուրդներին տեսնել նմանությունները, թե որքան ենք մենք նման մեր ավանդույթներով, սովորույթներով, մշակույթով ու կենցաղով։ 

Politik.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն