Գորիսում հանրահավաք է նախապատրաստվում
Այսօր Գորիսում հանրահավաք է տեղի ունենալու, որի կազմակերպիչներն են հասարակական գործիչներ Սյունիքից և Հանրապետության այլ հատվածներից, կազմակերպիչներից են Սոֆյա Հովսեփյանը, Զաքար Խոջաբաղյանը և այլք:
Հանրահավաքի պահանջն է, որ իշխանությունները հրապարակեն այն բոլոր պլանները, որոնք վերաբերում են միջազգային նոր փաստաթղթեր ստորագրելուն, դեմարկացիային և դելիմիտացիային, նոր տարածքներ հանձնելուն: Ակցիայի մասնակիցներից Նաիրի Հոխիկյանն ասաց, որ եթե իշխանությունները չհրաժարվեն դեմարկացիայի և դելիմիտացիայի փաստաթուղթը ստորագրելուց, ապա կլինի նաև իշխանությունների հրաժարականի պահանջ: Նա նաև նշեց, որ ակցիան շարունակական է լինելու, չի սահմանափակվելու միայն Գորիսով, լինելու է նաև ավտոերթ Սյունիքի մարզում:
Hraparak.am