Մենք թույլ չենք տա, որպեսզի թշնամուն միջանցք տրվի։ Մենք տեր ենք կանգնում մեր իրավունքներին։ Հարգելի ոստիկաններ, դուք եք առաջինը տուժելու սրանից, ձեր եղբայրները զոհվել են, իսկ դուք ստրուկ եք դարձել այս իշխանություններին։ Այս մասին քիչ առաջ Հաղթանակ կամուրջի վրա մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ դիմելով ոստիկաններին՝ ասաց լրագրող Նաիրի Հոխիկյանը։ 

Այս պահին Երևանի մի շարք փողոցներ ու ճանապարհներ ,հիշեցնենք, փակվել են,  բողոքի ակցիաներ, խաղաղ անհնազանդության միջոցառումներ են մեկնարկել, երթևեկությունը մայրաքաղաքում տեղ-տեղ կաթվածահար է արվել։ Փակվել է Բաղրամյանը, Տիգրան Մեծի ու Արշակունյաց պողոտաները։

Ըստ ակցիայի մասնակիցների՝ պայքարում են, որպեսզի չստորագրվի դեմարկացիայի ու դելիմիտացիայի փաստաթուղթը, բացի այդ քաղաքացիները պահանջում են կառավարությունից հստակ նշել,թե Ադրբեջանի հետ ինչ բանակցություններ են ընթանում ու ինչի շուրջ։ Նշենք, որ տեղի ունեցող ակցիաների ընթացքում կան բերման ենթարկվածներ։

«Մենք ստրուկ չենք լինելու, պայքար ենք սկսում ու իմացեք, որ պայքարելու ենք»,- ասաց ակցիայի մասնակիցներից մյուսը։

«Հայաստանը «պրախադնոյ դվոր» չի», - հավելեց ակցիայի մեկ այլ մասնակից։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն