Մայրաքաղաքում և մարզերում այսօր ցերեկը, նոյեմբերի 23-ին, 24-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Նոյեմբերի 25-ին և 26-ին Երևանում և շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով: 

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 9-11 աստիճանով: Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն