Փաստաբան Մարիաննա Արևշատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2020թ. նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, նոյեմբերի 11-ին Ազատության հրապարակում, ինչպես հիշում եք, հանրահավաք էր կազմակերպվել: Այս պահին չեմ ցանկանում անդրադառնալ հանրահավաքի մասնակիցներին ապօրինաբար բերման ենթարկելու դեպքերին: Ուշագրավ է մեկ այլ հանգամանք. այդ օրը ապօրինաբար բերման և վարչական պատասխանատվության ենթարկվել ոչ միայն հանրահավաքի մասնակիցները (ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ի դեպ, այնտեղ գտնվելու և խաղաղ հավաքներին մասնակցելու  սահմանադրորեն երաշխավորված իրավունք ունի), այլ նաև՝ հարակից փողոցներում գտնվող անձինք՝ տուգանվելով 400,000 ՀՀ դրամի չափով:

ՀՀ վարչական դատարանն այս վճռով բավարարել է մեր կողմից ներկայացված հայցապահանջը և անվավեր է ճանաչել նշանակված վարչական ակտը»:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն