Քննչական մարմնից գրություն եմ ստացել, որ որեւէ տեսակի պրետենզիաներ չկան․ Ռուբեն Միրզախանյան
Մեր տեղեկություններով՝ Մանկավարժական համասարանում ամիսներ առաջ ԿԳՄՍ նախարարությունը աուդիտ է իրականացրել, որի արդյունքում որոշ չարաշահումներ են հայտնաբերվել։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրը փոխանցում է, որ նախարարությունը դեռեւս լռում է բացահայտումների վերաբերյալ։
Հիշեցնենք՝ այս տարվա օգոտոսից նախկին ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն այլեւս չի պաշտոնավարում, լրաել էր նրա պաշտոնավարման ժամկետը լրացել է, այժմ Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է Աշոտ Խոեցյանը, որը պայքարում է ռեկտոր ընտրվելու համար։
Նախկին ռեկտոր Միրզախանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը չգիտի՝ համալսարանում աուդիտ եղե՞լ է, թե՞ ոչ, չի էլ լսել դրա մասին։
«Ուրիշ բան է եղել․ եղել է, որ 2019 թվականին վարչապետին կից Վերհսկողական ծառայությունը համապատասխան ստուգումներ են իրականացրել, ընդ որում, ոչ միայն Մանկավարժականում, այլ նաեւ մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններում»,-ասաց նախկին ռեկտորը։
Հարցին, թե դրա ստուգումների արդյունքում ի՞նչ է հայտնաբերվել, նա պատասխանեց․ «Ըստ այդ տեղեկանքի՝ կային որոշակի խախտումներ, օրինակ՝ մաքրուհիների հետ կապված։ Որից հետո մանրամասն գրություն է եղել Քննչական կոմիտեի կողմից, եւ 1-1,5 տարի հետո գործը կարճվել է, քանի որ գործը կարճվել է։ Ես որոշ ժամանակ առաջ գրություն եմ ստացել քննչական մարմնից, որ որեւէ տեսակի պրետենզիաներ չկան եւ ամեն ինչ կարճված է։ Այդ մաքրման ծառայությունը մենք չենք մատուցում, եթե խնդիրներ եղել են, ապա այդ կազմակերպության հետ են եղել։ Բայց ես ինչքան հասկացա՝ նրանց մոտ էլ այդ խնդիրները չեն եղել»։
Hraparak.am