Ռուսական խաղաղապահ ծառայության զինվորականները «Մերսի» բարեգործական կազմակերպության ասոցիացիայի ներկայացուցիչների հետ համատեղ ցրտերի մեկնարկին ընդառաջ հումանիտար ակցիա են իրականացրել Ստեփանակերտում:

Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, ռուս խաղաղապահները 200 տաք ծածկոցի տեսքով հումանիտար ուղեբեռ են փոխանցել հանրապետական բուժհաստատության ինֆեկցիոն բաժնին: Օգնությունն, ընդհանուր առմամբ, կազմել է շուրջ 1 տոննա:

«Ցրտերի մեկնարկի հետ մեկտեղ նախատեսվում է ևս մեկ հումանիտար ակցիա կազմակերպել՝ տաքացուցիչների և պարենային մթերքների փոխանցմամբ»,- նշել է զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Լիտվինովը: 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն