Հայաստանում պատվաստման ցուցանիշը 12,5% է․ Արմեն Մուրադյան
Դեռ վտանգավոր վիճակագրություն ունենք մեր Երկրում՝ 12,5% պատվաստման ցուցանիշ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Ներկայացնում եմ ձեզ, պատվաստումների դինամիկան Հայաստանի հարևան երկրներում՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
• Ռուսաստան-36,5%
• Թուրքիա-60,1%
• Ադրբեջան-45,3%
• Ւրան- 51,1%
• Վրաստան-26,3 %
• Հայաստան-12,5 %
Պատվաստումների գործընթացի մեկնարկից՝ 13.04.2021թվականից, առ այսօր արձանագրվել է COVID-19 130.312 (հաստատված դեպքերի շուրջ 39%) դեպք և 3533 մահ (մահվան դեպքերի շուրջ 48%)։
Lragir.am