Մենք անընդհատ շատանում ենք, գնում ենք դեպի հաղթանակ, հետ չենք կանգնելու, ձեր թիկունքում որևէ մեկի հետ գործարքի մեջ չենք մտնելու։ Այս մասին Հանրապետության հրապարակում Ազատագրական շարժման հավաքի ժամանակ ասաց շարժման անդամ, լրագրող Նաիրի Հոխիկյանը՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին, որ ճնշումներին չեն տրվում։

«Մեզնից շատերին երեկ ոստիկանություն տարան, դրանի առաջ օրեր շարունակ մեզ հետապնդում էին, մեզանից շատերի նկատմամբ քրեական գործեր են փորձում հարուցել»,-ասա նա։

Նաիրի Հոխիկյանի խոսքով՝ իրենք պայքարում են հանուն պետականության և  հրապարակում պայքարողների թիվը պետք է ավելանա՝ կանխելու համար պետականության կործանումը, խուսափելու համար նոր կորուստներից։

Շարժման անդամ, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն էլ նշեց, որ  տարբեր թեմաներով հանրությանը միշտ շեղել են նախկիների և ապագայի քննարկման տիրույթում։

«Ու մնաց մեր ներկան, մենք ներկան չենք տեսնում, ներկային ենք ուզում տեր կանգնել։ Արդեն սկսել են մեզ քննադատելու, վարկաբեկելու գործընթաց և՛ իշխանության, և՛, ցավոք, որոշ ընդդիմադիր ուժերի, գործիչների կողմից։ Սա նշանակում է՝ մենք ճիշտ ճանապարհին ենք, խառնել ենք շատերի ծրագրերը»,-ասաց նա։

Արա Զոհրաբյանը ասաց, որ օգտագործել են պայքարի բոլոր գործիքները։

Այս պահին  արդեն Հանրապետության հրապարկի հավաքի մասնակիները երթ են իրականցնում մայրաքաղաքի փողոցներում՝ հորդորելով միանալ իրենց, երթի մասնակիցները կրկին վերադառանալու են Հանրապետության հրապարակ։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն