«Ազատագրական շարժման» անդամներին բերման ենթարկեցին մետրոն կաթվածահար անելու համար
«Ազատագրական շարժման» ներկայացուցիչները վաղ առավոտից կաթվածահար էին արել Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը։ Ոստիկանությունը անցավ գործի ու «Երիտասարդականի» կայարանից սկսեց բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։
«Հարգելի հայրենակիցներ, հիմա բոլորդ ուշադրություն դարձրեք, ոստիկանությունը ուժ է կիրառում, անցել է գործի։ Ուժ է կիրառում ու ուժ կիրառում է առանց ներկայանալու»,- ասաց շարժման անդամ, լրագրող Նաիրի Հոխիկյանը։Շարժման կազմում են՝ «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը, «5165» կուսակցության նախագահ, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, լրագրող Նաիրի Հոխիկյանը, երգիչ Արսեն Գրիգորյանը, «Կամքից» Վահագն Չախալյանը և այլք։
Նշենք նաեւ, որ երեկվա հանրահավաքի ժամանակ շարժման ներկայացուցիչների կողմից հայտարարվեց, որ իրենք պատրաստ են գնալ լուրջ գործողությունների, բայց ոչ այն թվով, որքան մարդիկ գալիս են իրենց հանրահավաքներին։ Իրազեկումը, ըստ նրանց, նաեւ հենց դրա համար է կատարվում։
Hraparak.am