ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երբեք չի հերքել Բադեն-Բադեն գնալու մասին։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

Նա պնդեց, որ Սերժ Սարգսյանն արձակուրդն է անցկացրել Բադեն-Բադենում՝ օգտվելով իրեն ընձեռված սոցիալական երաշխիքներից։

«Ի՞նչ է նշանակում Բադեն-Բադեն, սա ծամոն է դարձել, Բադեն-Բադեն քաղաքում միայն կազինոնե՞ր են, որևէ մեկը Բադեն-Բադենի մասին կարո՞ղ է ինձ ասել, թե ինչ քաղաք է, ինչ ուղղվածության քաղաք է: Բադեն-Բադեն ծամոնին պետք է վերջ դրվի։ Մեկ անգամ էլ կրկնեմ, որ Բադեն-Բադենը առողջարանային քաղաք է»,- նշեց պաշտպանը։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի դեմ նոր մեղադրանքին, փաստաբանի գնահատմամբ՝ Սարգսյանի դեմ արշավ է սկսվել, որն իր նպատակին չի հասնի։

«Հասարակությանը շեղելու համար է արվում ամեն ինչ, անհասկանալի, անտրամաբանական, անհեթեթ գործընթաց է»,- նկատեց Մակինյանը։

Նշենք, որ տեղի է ունեցել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գործով դատական նիստը։

Սերժ Սարգսյանի փաստաբանը Խաչատուր Սուքիասյանի դեմ հայցադիմում է ներկայացվել դատարան՝ ՀՀ երրորդ նախագահի պատռիվն ու բարի համբավն արատավորող տեղեկատվությունը հերքելու պահանջով։

Խաչատուր Սուքիասյանը ԱԺ-ում հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը խաղատանը 100 միլիոն դոլարից ավել կրվել է։

Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմն էլ հերքում և 1 մլն դրամ է պահանջում։

Բացի այս՝ հավելենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն Սերժ Սարգսյանին օրերս որպես մեղադրյալ հարցանքննության է կանչել։ Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափան միջոց ընտրվելու է ստորագրությամբ չհեռանալու մասին։

Իսկ, ըստ մեղադանքի, Սերժ Սարգսյանն, իբր, կաշառք է ստացել գործարար Սիլվա Համբարձումյանից։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն