Նիկոլ Փաշինյանն ինչպես միշտ ստում է։ Ինչպես միշտ նա տարբեր մանիպուլյացիաներով փորձում է մարդկանց ուշադրությունը շեղել։ Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ ասաց լրագրող Նաիրի Հոխիկյանը՝ անդրադառնալով վարչապետի երեկվա հայտնի ասուլիսին։ Նշենք, որ հրապարակում «Ազատագրական շարժման» հերթական հանրահավաքն է սկսում։

«Նրան ու նրա ուժին սատարող տարբեր լրատվամիջոցներ, ֆեյքեր կեղծ լուրեր են տարածում, թե մենք այս կամ այն քաղաքական ուժի, այս կամ այն երկրի քաղաքական շահերն ենք սպասարկում։ Ես օգտվելով առիթից ուզում եմ ասել, որ մենք որևէ երկրի շահ չենք սպասարկում, լինի դա Ռուսաստան, թե ԱՄՆ։ Մենք չունենք հովանավորներ, որևէ մեկը չի կարող լինել մեր հովանավորը, մենք ունենք երկիր, մենք ունենք սուրբ երկիր, ազգ, որի շահերի պաշտպանն ենք ու ծառան ։ Շարժման անդամներից յուրաքանչյուրը ունի մաքուր կենսագրություն,մենք որևէ քաղաքական ուժի ստրուկը չենք եղել ու  չենք էլ լինելու»,- ասաց Հոխիկյանը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն