Վանաձորի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. փրկարարները հայտնաբերել են բնակչի դին
Վանաձոր քաղաքի շենքերից մեկի բնակարանում հրդեհ է բռնկվել, փրկարարները ննջասենյակի մահճակալին հայտնաբերել են բնակչի դին: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին ժամը 11։40-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի շենքերից մեկի տանիքին ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Աղայան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկի ննջասենյակում։Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։18-ին, մարվել՝ 12։50-ին։ Ննջասենյակի մահճակալին հայտնաբերվել է տան բնակիչ Ռ․ Խ․-ի (ծնված 1947 թ․) դին։
Այրվել է երկու մահճակալ, ջերմահարվել՝ մեկ պահարան։
Tert.am