Իրանը պատրաստ է դիվանագիտական կարգավորման, սակայն չի վստահում Վաշինգտոնի մտադրություններին. Արաղչի
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել յոթ կետից բաղկացած առաջարկ, որը նախատեսում է պատերազմի դադարեցում, Հորմուզի նեղուցի բացում և երկարաժամկետ համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսում։ Նա նշել է, որ ըստ ծրագրի, նեղուցով նավարկությունը պետք է վերականգնվի վեցերորդ օրը, իսկ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ յոթերորդ օրը։ Այդ մասին Արաղչին գրել է Financial Times-ի համար հոդվածում, որը վերահրապարակել է իրանական Mehr գործակալությունը։
Նախարարն ընդգծել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ կամ Մերձավոր Արևելքի այլ հատվածներում հետագա սրացումը կարող է սպառնալ խաղաղ բնակիչների կյանքին, տարածաշրջանի անվտանգությանը և համաշխարհային տնտեսությանը։ Նա հայտարարել է, որ Իրանը պատրաստ է դիվանագիտական կարգավորման, սակայն չի վստահում Վաշինգտոնի մտադրություններին և միաժամանակ պահպանում է ինքնապաշտպանության պատրաստակամությունը։
Արաղչին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է Իրանի կայունության վերաբերյալ սխալ գնահատականների մեջ և հիշեցրել, որ ամերիկյան և իսրայելական հարվածները հասցվել են այն ժամանակաշրջաններում, երբ բանակցությունները շարունակվում էին։ Նախարարը շեշտել է, որ դա տեղի է ունեցել 2025 թվականի հունիսին և 2026 թվականի փետրվարին, իսկ հետո՝ այս տարվա հունիսին՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Թրամփի կողմից համաձայնագրի ստորագրումից կարճ ժամանակ անց։
ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմ են սկսել փետրվարի 28-ին, երբ հարվածել են Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել է պատասխան հարվածներով։
Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ստորագրել են ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն ավելի ուշ փոխադարձ հարվածները կրկին սկսվեցին։
ԱՄՆ, Իսրայել-Իրան հակամարտությունը մնում է չկարգավորված։







































