Վանաձորը գնդակահարեց իշխանությանը
Եթե ժողովուրդը որոշի, որ մեզ պետք է գնդակահարել, ապա կգա ու կանի դա
Նիկոլ Փաշինյան
Ինչի՞ համար։ Ինչպես հայտնի է, հենց այնպես չեն կրակում։ Նույնիսկ խորհրդանշական կրակոցը ծայրահեղ միջոց է։ Դեռ երեկ մարդիկ հավատում և սիրում էին, այսօր հիասթափված են ու ատելությամբ են լցված։ Պատճառները շատ են։ Հիմնական պատճառներից մեկը կուսակցաշինության ավանդույթների ու տեխնոլոգիաների բացարձակ բացակայությունն է։ Կառուցելու փորձ անգամ չի արվում։ Երբ փորձում էի խոսել կուսակցաշինության մասին, ամենաիմաստուն Լևոն Շիրինյանը անվանեց այն Կրեմլի մնացուկ, կարծում եմ համարեց ինձ ԿԳԲ-ի գործակալև դադարեց շփվել ինձ հետ։ Կադրերի մասին կա՛մ լռում ենք, կա՛մ լաց լինում։ Այսօր չենք լռելու։ Չէ՞ որ նոր գնդակահարություններ չենք ուզում։
Իշխող կուսակցության մարզային կառույցի ղեկավարը շուրջ չորս տարվա կառավարման ընթացքում եղել է և շարունակում է լինել Արամ Խաչատրյանը։ Նրա անունը բոլոր վանաձորցիների շուրթերին է։ Չկա որևէ վանաձորցի, որը կկարողանա հիշել, թե նա ինչ է արել այս տարիների ընթացքում. ինչ է արել խորհրդարանում, մարզպետի պաշտոնում։ Առաջին կարգի քաղաքական գործիչ, որը չորս տարվա ընթացքում չկարողացավ ընտրել քաղաքապետի մեկ թեկնածություն։ Ծիծաղելի չէ։ Սա ողբերգություն է։ Ճակատագրի բերումով նրան հանդիպել եմ տարիուկես առաջ։ Վերջնականապես համոզվելով, որ իրավապահ մարմինները ծախված են և ձեռքիս տակ ունենալով նրանց՝ կոռումպացված լինելու մասին փաստաթղթեր՝ դիմեցի նրան խնդրանքով, որ այդ նյութերը փոխանցի վարչապետին։ Խոսքը միայն իրավապահ մարմինների կողմից սովորական հանցագործությունների մասին չէր։ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԿՈՆԿՐԵՏ ՔԱՅԼԵՐ ԷԻՆ ՁԵՌՆԱՐԿԵԼ ԻՆՁ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆ ԳՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ և դա արել են Արտաշես Թումանյանի պատվերով։ ԱՐԵԼ ԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՊԱՏՎԵՐՈՎ, ՍԱԿԱՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԷԻՆ ՈՐՊԵՍ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱՄԱՆ։
Այդ ամենը թղթապանակի մեջ էր, որը Խաչատրյանը նույնիսկ չբացեց։ Հարցուփորձ անելով և իմանալով, որ իմ նպատակը Արտաշես Թումանյանի կողմից ինձնից գողացված ունեցվածքը վերադարձնելն է՝ այդ ժամանակ դեռ պատգամավորը առաջարկեց. «Չնայած ես գողական չեմ, բայց ռազբորկաներով միշտ եմ զբաղվում. եկեք ձեր հարցն էլ լուծեմ»։ Ահա թե ինչ ճղճիմ ձևով խորհրդարանի պատգամավորը Հայաստանի վարչապետին փոխարինեց տղայական «ռազբիրատով»։ Լավ, գոնե ռազբորկա աներ, ինչպես պահանջում են գողական օրենքները։ Ոչ։ Նա պարզապես ծախվեց Արտաշես Թումանյանին ու փախավ՝ չպատասխանելով զանգերին ու թաքնվելով մարզպետարանի ապահով պատերի հետևում, քանի որ այդ ժամանակ արդեն մարզպետ էր դարձել։ Իմ հեռախոսային «ապտակին» ի պատասխան պարոն մարզպետը անմիջապես զանգահարեց և լսափողից հեկեկաց. «Այդ ի՞նչ եք ինձ գրում, պարոն Հարությունյան. մտածու՞մ եք, ես նրանից փո՞ղ եմ վերցրել»։ Տարօրինակ հարց։ Ինչու՞ պետք է ես մտածեմ կամ կասկածեմ ակնհայտը։ Դե, մարդը փող է աշխատել, երևի կարիքն է ստիպել։
Նա փող է աշխատել, իսկ ի՞նչ է այդ ընթացքում արել Արտաշես Թումանյանը։ Ինչու՞ պետք է Թումանյանը թույլ տար իրեն ենթարկեին <<ռազբորկայի>> և փախչեր։ Փախչեր ու ինձ հաղորդագրություն ուղարկեր. «Սամվե՛լ, ես կաթիլայինի տակ պառկած եմ»։ Ինչու՞ պետք է նա թույլ տար իրեն փոշիացնեն ։ Թումանյանը պրիմիտիվ Խաչատրյանը չէ։ Ամենաբարձր աստիճանի բանսարկուն թու՞յլ է տվել ինչ-որ կասկածելի «ռազբիրատ անողի» քաշքշել իրեն։ Ուղեղս պայթում էր. ես գիտեի, որ Արտաշես Թումանյանի համար արժեքավոր ու անգին մի բան կար. զգում էի, որ նա լուրջ որսի է դուրս եկել և ոչինչ չի գտել։
Ամեն ինչ ինքնին ջրի երես դուրս եկավ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ։Նա, արժանանալով մարզպետի վստահությանը և մինչև վերջ յուրային դառնալով, նախընտրական պայքարում իր ծառայություններն է առաջարկել մարզպետին։ Նույնիսկ շտաբ է ստեղծել <<սեփական քրտինքով>> աշխատած փողերով։ ԵՎ այսպիսով քանի տարի իշխանական բուրգի բանալին փնտրող Արտաշես Թումանյանը սեփականաշնորհեց այդ բանալին –Արամ Խաչատրյանին Արդյոք Խաչատրյանը գիտե՞ր, թե ինչ արջի ծառայություն է իրեն մատուցում Թումանյանը։ Պարտավոր էր իմանալ։ Վանաձորում (արդյ՞ոք միայն) Թումանյանի անունը շրիշակից ցածր մակարդակի վրա է։
Թվարկեմ միայն այն, թե ինչ է Արտաշես Թումանյանը արել իր հարազատ Վանաձորի համար։
Նա սնանկացրել է Վանաձորի հաստոցաշինական գործարանը և խլել է գործարանի մի քանի հարյուր աշխատողների ունեցվածքը՝ միևնույն ժամանակ նրանց զրկելով աշխատանքից։ Գործարանն աշխատում էր, մարդիկ աշխատավարձ էին ստանում։ Գործարանը մոտ երկու միլիոն դոլար պետք է վճարեր բյուջե և կանոնավոր կերպով փակում էր վարկը։ Մի քանի հարյուր վանաձորցիներ կորցրել են իրենց մասնաբաժինն ու աշխատանքը։ Բյուջեն կորցրել է երկու միլիոն դոլարը։ Թումանյանն այդ ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավարն էր։
Ինձ՝ հաջողակ ու ապահովված մարդուն, Թումանյանը խաբեությամբ ու շանտաժով վեց տարի շարունակ շահագործել է, այսինքն՝ ենթարկել է թրաֆիքինգի, իսկ հետո բանտ է նստեցրելև գողացել այն ամենը, ինչը ձեռք եմ բերել իմ ողջ կյանքի ընթացքում։ Վանաձորցիները մանրամասն գիտեն այս պատմության մասին։
2005 թվականին Թումանյանը՝ Աշոտ Մանուկյանի և Մարգարիտա Շահվերդյանի հետ, սնանկացրել են «Վանշիկ» բաժնետիրական ընկերությունը և յուրացրել են այն ամենը, ինչ պատկանել է 374 սեփականատերերի։ Սնանկացրել է նաև այն պատճառով, որ «Վանշիկ» ընկերությունն ունեցել է 150 միլիոն դրամի հարկային պարտավորություններ։ Բյուջեն, բնականաբար, չի ստացել դրանք։
Նույն հանցավոր խմբի կողմից սնանկության է ենթարկվել և հափշտակվել իմ ընտանիքին պատկանող «Կարատ» և «Կոնկուրենտ» ՍՊԸ-ները։
2010թ ստեղծելով խոշոր հանցագործ խումբ, ներքաշելով ամերիկաբնակ Մանվել Ղալաչյանին սնանկության է ենթարկել աշխատող և ԱՄՆ արտադրանք արտահանող <<Ստանկոմետ>> ընկերությունը, որի գույքը սիմվոլիկ գումարներով ձեռք է բերել և արտահանել Իրան:
Թումանյանին ու նրա հարազատներին պատկանող երեք քարհանքերից բոլորը ձեռք են բերվել ամենակեղտոտ ու հանցավոր ճանապարհներով։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ, ՓՈՂՈՑՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԹՈՒՄԱՆՅԱՆԱԾԻՆ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ՀԱԶԱՐԸ
Հարց գնդակահարված իշխանության ղեկավարին՝ պարոն Վարչապետին. ինչպե՞ս պետք է վարվեին վանաձորցիները, եթե ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի մոդերատորները եղել են Արտաշես Թումանյանը և Արամ Խաչատրյանը։ Դուք կոչ արեցիք, որ ժողովուրդը գնդակահարի իշխանության արժանավորներին, նրանք էլ գնդակահարեցին։
Հարգելի՛ պարոն Փաշինյան, իմ ձեռքի տակ են վերոնշյալ հանցագործությունների վերաբերյալ երկու տասնյակ հաղորդումներ, և դրանք բոլորն անհետևանք են մնացել։ Ես հայտարարում եմ Ձեզ ամենապատասխանատու կառույցներում կոռուպցիայի առկայության մասին՝ Գլխավոր դատախազությունում, Ազգային անվտանգության ծառայությունում և նույնիսկ, Հակակոռուպցիոն կոմիտեում։ Այդ մասին գրում եմ օրենքի առջև ամենայն պատասխանատվությամբ՝ իմանալով, թե ինչ է ինձ սպասվում կեղծ մատնության համար։ Թումանյանը կոռումպացրել է ողջ իրավական համակարգը։ Այնպիսի տպավորություն է, որ քաղաքական իշխանությունը կաթվածահար է և չի վերահսկում իրավապահ մարմիններին, կամ նրանք ապրում են հին Հայաստանում և հանգիստ կատարում են հանցագործությունների պաշտպանությանն ուղղված պատվերները։
Ամենաափսոսալին, ամոթալին ու սարսափելին այն է, որ Հայաստանի ոստիկանությունը և Գլխավոր դատախազությունը, ճշգրիտ հետևելով ԽՍՀՄ ՊԱԿ-ի հրահանգներին, կոնկրետ քայլեր են ձեռնարկել՝ ինձ հոգեբուժարանում տեղավորելու համար. բավականին կոնկրետ և հաշվարկված քայլեր։ Գլխավոր դատախազության բաժիններից մեկի պետը իր աշխատասենյակում ինձ ասաց, որ ղեկավարության հսկողության ներքո գլխավոր դատախազն ինքն է իմ հարցով զբաղվում։ Ասացին և առանց ամաչելու իրենց մեթոդներով ստիպեցին հետաքննությունն իրականացնել այնպիսի գործողություններով, որոնք ինձ կհասցնեին ուղիղ հոգեբուժարան։ Այդ ամենը գցում էին վերևների վրա, սակայն ծածկում էին Արտաշես Թումանյանի կողմից գողացվածը։
Հարգելի՛ պարոն վարչապետ, խնդրում եմ եկեք չգնդակահարեք միմյանց, ինձ հնարավորություն տվեք պարզապես աշխատելու հանուն իմ ընտանիքի և երկրի բարօրության: Թող Ձեր օգնական Արտաշես Թումանյանը վերադարձնի ինձ իմ քարհանքը, արտադրությունները, և թող այլևս չփորձեն ինձ հոգեբուժարանում տեղավորել։
արգանքով և մեր ապագայի հանդեպ հավատով՝
Սամվել Հարությունյան
Վանաձոր
Lragir.am