Ազգը ունի արժեհամակարգ, մշակույթ, ինքնություն, իսկ քաղաքացին ունի օրենսգրքեր և վերջ. Արթուր Բերբերյան
,,Ժողովրդավարական համախմբում,, կուսակցության անդամ՝ Արթուր Բերբերյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հաջորդ իսկ օրը Երևանում և հանրապետության քաղաքներում խորովածի ծխի ուղեկցությամբ քաղաքացու կեղծ տոն նշելը, մոտավորապես նույնն է, ոնց ասենք մի պատահական ,,Պողոսի,, ծնողներին սպանելու հաջորդ իսկ օրը այդ ,,Պողոսը,, գնա հարևանի տուն խորոված ուտելու և քեֆ անելու ...
Վերջին 8 տարիներին մեր օրացույցում հայտնվեցին տարօրինակ հիշատակման օրեր և տարօրինակ տոներ` անհասկանալի հիմնավորումերով, նույնն էլ վերաբերվում է այսպես կոչված քաղաքացացու օրվան, որի գլխավոր միտքը ազգին քաղաքացիներով փոխակերպումն ու փոխարինումն է։
Ազգը ունի արժեհամակարգ, մշակույթ, ինքնություն, իսկ քաղաքացին ունի օրենսգրքեր և վերջ։
Ըստ գործող իշխանության տրամաբանության Հայաստանի քաղաքացիներ հիմա կարող են լինել հայերը, եզդիները, ասորիները, վաղը կարող են լինել թուրքերը, ադրբեջանցիները ... Իմ կարծիքով ամեն ինչ դրան էլ տարվում է։
Ի դեպ Հայաստանի բոլոր իշխանություններն էլ միշտ վատագույն կարծիքի են եղել իրենց իսկ ղեկավարած ազգի մասին ` հիմա մտածում են և համոզված են, որ մի փոր ձրի հացով, մի քանի կտոր ձրի խորովածով կհեծնեն կամ կառնեն կամ կխաբեն մեր միամիտ և դյուրահավատ ժողովրդին, իսկ նախկինում մտածում էին դե մի 5000 դրամով կառնեն մարդկանց, կկաշառեն իրենց գողացածից մի քանի կոպեկ կշպրտեն մարդկանց դեմները ու էլի մի 5 տարի անհագ կթալանեն։ Դրանից էլ առաջ մտածում էին սրան նրան կվախացնեն, մի քանիսիսն կառնեն, մի քանիսին կճնշեն ու վախվորած ազգը ձեն ծպտուն չի հանի ու իրանց հլու֊հնազանդ կընտրի և կծառայի։
Բոլոր իշխանությունների հաշվարկները որոշակի կարճ ժամանակահատվածում միգուցե աշխատել են, բայց իրենք իրականությունը չեն ճանաչել և հայի ինքնությունը նույնպես։
Գործող իշխանության վտանգը հայ ազգի համար կայանում է նրանում, որ իրենք մեր դեմ պայքարում են, ոչ իրենց խելքով, այլ մեր ազգի դարավոր թշնամիների խելքով, այն թշնամիների, որոնք մեզ մեզանից լավ եմ ուսումնասիրել և մեզանից լավ գիտեն մեր ազգի թույլ կողմերը և գիտեն նաև հայ ազգի ուժեղագույն կողմերը ... գիտեն մեր ազգի նամանավանդ հայաստանյան հատվածի վախերը և հոգեբանական ստերոտիպները, մեր հոգու և ոգու թուլություննները։
Առջևում կարևորագույն ընտրություններ են, որտեղ հայ ազգի կենսունակ և առաջադեմ հատվածի կողմից համախբմում է հարկավոր, Ժողովրդավարական համախմբում, ազգային միտք կրող և իրավամբ հայկական պետության տեսլական ունեցող քաղաքական ուժի շուրջ։
Հունիսի 7֊ի օրը հայը ընտրելու է հայ մնալու և անդեմ քաղաքացի դառնալու միջև, պայքարող և առնական ազգի տեսակ կերտողի և պարտված, ստորաքարշ, խորովածամոլ քաղաքացի լինելու միջև ... իչքան չհարգես, չսիրես, արհամարհես ու որկրամոլի տեղ դնես քո ազգին, որ խորոված ուտելը դարձնես ֆետիշ ու խորովածով հայից քաղաքացու արհեստածին կերպար փորձես կերտել ...
Հունիսի 7֊ի ընտրությունը չպետք է լիներ վատի և վատագույնի միջև, այն պետք է լիներ հայկականի և հայկականի միջև։
Մեր կուսակցությունը մասնակցելով այս կարևորագույն ընտրություններին հոգով և ոգով, հայկական բովանդակությամբ և էությամբ Հայկական Պետության տեսլականն է առաջարկում հայաստանյան ընտրողին, առաջարկում է լիովին նոր գաղափարներ և ուղիներ, որոնք կնպաստեն ստեղծված ապազգային և փակուղային այս վիճակից դուրս գալու։ Ի վերջո մարդն է ընտրում իր ապագան, կերտում իր ներկան և հիշում իր ով լինելը։
Որքան էլ գործող վարչախումբը փորձի ջնջել մեր ազգային ինքնագիտակցությունը, միևնույն է ազգի մեջ կա ու կմնա ու իր խոսքը դեռ կասի հայի իրական կենսունակ ազգային տեսակը !!!
Հայկական Պետություն լինելու է !!!
Թե Աստված մեզ հետ է, ո՞վ կարող է լինել մեր դեմ !!!









































