Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կենսաչափական անձնագրերի թեման, որը պաշտոնապես ներկայացվում է որպես արդիականացում և քայլ դեպի թվային ապագա, լուրջ կասկածների տեղիք է տալիս: Օրերս «Ոչ թրքացմանը» նախաձեռնության կողմից հրապարակված «Ստվեր անձնագրի վրա. Ինչպես Ֆրանսիան ու օլիգարխիկ կլանը գրավեցին Հայաստանի թվային ինքնությունը» հետաքննությունը բացահայտել է իշխանությունների կոռուպցիոն սխեման, որը Հայաստանի թվային ինքնության նկատմամբ հսկողությունը փոխանցել է ֆրանսիական IDEMIA ընկերությանը։
Նշվում է, որ վերջինիս և նրա նախորդների «գլոբալ էքսպանսիան ուղեկցվել է հաստատված կոռուպցիոն սկանդալներով, որտեղ պետական չինովնիկներին կաշառելը դարձել էր պայմանագրեր շահելու ստանդարտ գործիքակազմ»։ Մասնավորաբար, բերվում են օրինակներ Նիգերիայում, Բանգլադեշում, Քենիայում, Անգոլայում սկանդալների կոնկրետ օրինակները: Ավելին, Քենիայում ժամանակին խորհրդարանը քվեարկել էր այդ ընկերության գործունեությունը 10 տարի ժամկետով արգելելու օգտին. IDEMIA-ն մեղադրվում էր մարդու իրավունքների խախտման համար՝ թվային իդենտիֆիկացիայի համակարգի ներդրման ժամանակ։ Ի դեպ, ըստ հետաքննության, 2024 թվականին Մալիում ընկերությունն արգելափակել է բնակչության հաշվառման տվյալների բազան՝ այդ կերպ խաթարելով ընտրությունները, ու թույլ է տվել Ֆրանսիային պահպանել ազդեցությունը իր նախկին գաղութում։ 2017 թվականին Քենիայում նույն սարքավորումները դարձան գործիք՝ ընտրությունների արդյունքները կեղծելու համար։ Այժմ այդ տեխնոլոգիան, որն իր մեջ կրում է քաղաքական գործիքի ներուժ, ներդրվել է Հայաստանի սրտում՝ ընտրությունների նախօրեին։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հետաքննությունը պարզել է մի շարք անձնական ու քաղաքական կապերի առկայություն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում







































