Լիբանանի բանակը հայտնել է հրադադարի խախտման մասին և կոչ է արել հանրապետության հարավային շրջանների բնակիչներին չվերադառնալ իրենց տները։

Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է սոցիալական ցանցերում:

«Լիբանանի բանակի հրամանատարությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ հարավային գյուղեր և քաղաքներ շտապ վերադարձից՝ հրադադարի համաձայնագրի մի քանի խախտումների պատճառով։ Գրանցվել են մի քանի իսրայելական հարձակումներ, ինչպես նաև մի քանի քաղաքներում պարբերաբար հրետակոծություններ», - ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ երկրի բանակի ղեկավարությունը հետևում է իրավիճակին՝ անհրաժեշտ անվտանգության միջոցառումներ ձեռնարկելու համար և կոչ է անում մարդկանց խուսափել Լիբանանի վտանգավոր տարածքներից:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ