Իսկ գիտե՞ք, թե որն է իրական «հիբրիդային պատերազմը». Արման Աբովյան
Ուղերձը պարզ է՝ ուզում եք ԵՄ-ին միանալ, ձեր իրավունքն է, բայց մոռացեք էժան գազի, ռուսական շուկա արտոնյալ մուտքի և հայկական աշխատուժի արտոնյալ պայմանների մասին։
Սա ոչ միայն ճգնաժամ է։
Սա սոցիալական ֆունդամենտի փլուզում է։
Հիմնական հարցը՝ արդյո՞ք ԵՄ-ն կարող է առնվազն մոտավորապես փոխհատուցել այն տնտեսական պայմանները, որոնք Հայաստանն ունի Ռուսաստանի հետ։
Պատասխանն ակնհայտ է՝ ոչ։
ԵՄ-ն կարող է քաղաքական խոստումներ տալ, կարող է խաղալ աշխարհաքաղաքականություն, կարող է զինել ում ցանկանում է, բայց իր շուկաները պաշտպանում է կոշտ և առանց խղճի։
Հիշեք, թե ինչպես էին լեհերը արգելափակել իրենց սահմանները, որպեսզի ուկրաինական ապրանքները չմտնեն Լեհաստանի շուկա։
Սա էլ իրական «եվրոպական համերաշխություն»-ը։ Հիմա ևս մեկ անհարմար հարց՝ կգան՞ Թուրքիան կամ Ադրբեջանը փրկելու իրենց այսօրվա Երևանի սիրելի իշխանություններին։
Միգուցե։
Բայց այդ «փրկության» գինն այնպիսին է լինելու, որ հետևանքները կհամարենք պատերազմից ավելի վատ։ Ու այստեղ է, որ գործի է դրվում հիբրիդային պատերազմը։
Երբ այս ամբողջ կառուցվածքը սկսի քանդվել և տնտեսությունը պայթի, իշխանություններն անմիջապես կգտնեն «մեղավորին» և իհարկե, մեղավորը կլինի Ռուսաստանը։
Իսկ այն մասին, որ հենց ներկայիս ղեկավարությունն իր արկածախնդիր խաղերով ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ գիտակցաբար բերեց մեր երկիրն այս կործանարար կետին, բնականաբար լռելու են։
Կխաբեն։
Կփախնեն պատասխանատվությունից։
Կգեներացնեն խայտառակ ռուսոֆոբիա։
Իրական հիբրիդային պատերազմը հենց սա է՝ Հայաստանի «թավշյա» իշխանությունների պատերազմը սեփական ժողովրդի դեմ, որի ընթացքում օգտագործվում են վախը, ապատեղեկատվությունը, պատճառների և հետևանքների փոխարինումը և ցինիկ քաղաքական խաղը քայքայվող տնտեսության ֆոնին։
Իսկ այդ ժամանակ Թուրքիան և Ադրբեջանը մեծ ուրախությամբ հետևելու են, թե ինչպես է Հայաստանը ինքն իրեն մահաբեր անդունդը գցում։ Ես նույնիսկ չեմ ուզում ենթադրել այս հակահայկական հիբրիդային պատերազմի հետևանքները։






































