Մենք հենց նոր հասանք հիանալի համաձայնության Իրանի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ. Թրամփ
Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, սակայն կողմերը դեռ պետք է ստորագրեն փաստաթղթերը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք հենց նոր հասանք հիանալի համաձայնության Իրանի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ», - ասել է նա՝ Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելով։
«Մենք կավարտենք փաստաթղթերի մշակումը։ Սա պետք է արվի մի քանի օրվա ընթացքում»,-նշել է նա:
Ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ համաձայնագրերի ստորագրումը կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթավերջին։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ






































