Օրվա իշխանությանը կողմ չի քվեարկել 734.000 մարդ:

734.000 մարդը շատ է 722.000 մարդուց, որոնք ընտրել են օրվա իշխանությանը։

Եթե 722.000 ընտրող մարդկանց դասակարգենք ըստ սոցիալական խմբերի, ըստ պետական աշխատանքում ներգրավվածության ` բանակ, ուժայիններ և այլն, ինչպես նաև վարչական այլ ռեսուրսներ, ապա գործող իշխանության էլէկտորալ հենքը անգամներով փոքր է լինելու։

Բայց ունենք այն ինչ ունենք ` կեղծված և ապալեգիտիմացված ընտրություններ, որից հետո սկսվելու է սեփականության վերաբաշխումը, խոշոր սեփականատերերից խլվելու է և տարբեր զարտուղի ճանապարհներով այդ նույն սեփականության մեծագույն մասը հայտնվի նոր մարդկանց մոտ և այդ նոր մարդկանց մեջ կան և կլինեն ոչ միայն հայախոսներ, այլև ադրբեջանցիներ և թուրքեր կամ այլ օտարազգիներ։

Երբ "ընդդիմությունը" միայն ընդդիմություն է աշխատում, միշտ այսպես է լինում։

Փոխհամաձայնեցված խմբիշխանությունն էլ մի գեղեցիկ օր ավարտվելու է` իրենց իսկ ագահության և ապաշնորհության պատճառով, ինչպես նաև նոր, անկախ և առողջ ուժերի ճնշման ներքո։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ