ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Քանի քվեարկության օրը մոտենում է, իշխանության բառապաշարն առավել խայտառակ դրսևորումներ է ստանալու, իսկ գործողությունները՝ դառնալու են ավելի ագրեսիվ։

Այսօր ՔԿՀ-ում առիթ ունեցա զրուցելու «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի հետ, ով այսօր բանտում է, որովհետև իշխանությունը փորձում է զոռբայությամբ վերընտրվել, իսկ այդ ճանապարհին հնարավոր բոլոր «խոչընդոտները» հեռացվում են։

Քանի դեռ իշխանությունը չի բախվել միասնական բռունցքի, փորձելու է կոտրել հանրային-քաղաքական դիմադրությունը և ապահովել իր քաղաքական երկարակեցությունը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ