Դավիթ Մինասյանին հոսպիտալացրել են, նա «Նաիրի» ԲԿ-ում է
Գրեթե երկու ժամ առաջ 18-ամյա Դավիթ Մինասյանին «շտապօգնության» մեքենայով տեղափոխեցին «Նաիրի» ԲԿ։ Տղային առավոտյան «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Աբովյան» ՔԿՀ, սակայն ճանապարհին նրա վիճակը կտրուկ վատացել էր, ուստի նրան անմիջապես տեղափոխել էին Աբովյան ԲԿ, այնուհետև արդեն Երևան՝ «Նաիրի» բժշկական կենտրոն։
Քիչ առաջ տեղեկացանք, որ Դավիթ Մինասյանին բուժզննման ենթարկելուց հետո նրան հոսպիտալացրել են։
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց բավարարել քննիչի՝ 18-ամյա աշակերտին 2 ամսով կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ 18-ամյա Դավիթին, ով սովորում է 12-րդ դասարանում, տեղափոխել էին «Արմավիր» ՔԿՀ, սակայն դեռ քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած՝ տղան գիտակցությունը կորցրել էր, տեղափոխել էին հիվանդանոց։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































