ԱՄՆ-ն 7,5 մլն դոլար է ծախսել հայկական ԶԼՄ-ների և բլոգերների ֆինանսավորման համար. ՌԻԱ Նովոստին ուսումնասիրել է ամերիկյան կառավարության պետական ծախսերը
Ի սկզբանե Վաշինգտոնը պատրաստվել է 15 մլն դոլար ծախսել Media Program in Armenia-ի համար։ Ծրագիրը մեկնարկել է 2023 թվականին և նախատեսվել է իրականացնել մինչև 2028 թվականը, սակայն փակվել է գործարկումից երկու տարի անց։
Գումարները փոխանցվել են Internews միջազգային ոչ առևտրային կազմակերպության միջոցով, որը զբաղվում է այսպես կոչված անկախ ԶԼՄ-ների աջակցությամբ։ 2024 թվականի դեկտեմբերին աջակցություն է ստացել 59 հայկական լրատվամիջոց, վերապատրաստվել են մեդիաոլորտի 338 ներկայացուցիչներ, իսկ լրագրողներն ու բլոգերները ծրագրի աջակցությամբ հրապարակել են 805 նյութ։
ՌԻԱ Նովոստին նշել է, որ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո նոր վարչակազմը արտասահմանյան օգնության, այդ թվում ՝ USAID-ի ծրագրերի մասշտաբային ստուգում է սկսել։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































