Ներդրումները հորդում են, աշխատատեղերն ավելանում. Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար
Տնտեսական ակտիվության ցուցանիշն ապրիլին` +23.2%, իսկ առաջին չորս ամսվանը` +2.6%։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Երկնիշ տնտեսական աճն իհարկե լինելու է, Հայաստանն արդեն շինհրապարակ է, գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, ներդրումները հորդում են, աշխատատեղերն ավելանում։
Ձեր խոնարհ ծառա»։