Թրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։
Թրամփը հայտարարել է, որ ինքը և Զելենսկին փորձում են լուծում գտնել ստեղծված իրավիճակին։
«Կարծում եմ՝ մեզ կհաջողվի։ Մեր հարաբերությունները շատ ամուր են՝ ինչպես մեր միջև, այնպես էլ Եվրոպայի հետ», — ասել է ԱՄՆ նախագահը։
Զելենսկին իր հերթին հույս է հայտնել, որ հնարավոր կլինի պատերազմն ավարտել մինչև ձմեռ՝ նշելով, որ այդ հարցում ակնկալում է Թրամփի աջակցությունը։
«Հույս ունեմ, որ մենք կկարողանանք ավարտել այս պատերազմը մինչև ձմեռ, և Թրամփը կօգնի դրան», — ասել է Ուկրաինայի նախագահը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































