Ոսկու գինը պահպանվում է 1880 դոլարի մակարդակում
Երեքշաբթի առավոտյան ոսկու գինը մեկ ունցիայի դիմաց մնում է 1880 դոլարի մակարդակում տարածաշրջանում ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ներկայացուցչի հայտարարություններից հետո, որոնք թուլացրեցին շուկաների մտահոգությունը գնաճի կապակցությամբ, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:
Ոսկու հունիսյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի Comex բորսայում ընկել է 0.31 տոկոսով կամ 5.85 դոլարով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1.878.65 դոլար: Ոսկին մոտավորապես այս գնով վաճառվում էր նաեւ երկուշաբթի օրը: Արծաթի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.78 տոկոսով եւ կազմել 27.688 դոլար ունցիայի դիմաց:
Ըստ «Ասոշիեյթիդ պրես» գործակալության` Սենթ Լուիսի Դաշնային պահուստային բանկի ղեկավար Ջեյմս Բուլարդը հայտարարել է, որ գնաճն անակնկալ չի եղել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի համար, մինչ համավարակի ավարտը դրամավարկային քաղաքականության պարամետրերը փոխելու մասին խոսք չկա:
Այս հայտարարությունները մեղմացրել են շուկաների մտավախություններն առ այն, որ գնաճի արագացումը ԴՊՀ-ին կստիպի հետ կանչել տնտեսության աջակցությունը, եւ աջակցել են թանկարժեք մետաղի գնանշումներին:
«ԴՊՀ-ի հայտարարությունները շարունակում են աջակցել այն գաղափարին, որ ԱՄՆ-ում գնաճի արագացումը կլինի ժամանակավոր, եւ դա բավարար է` ոսկու կարճաժամկետ աճի միտման պահպանման համար»,- Bloomberg-ը մեջբերում է Oanda-ի շուկայի ավագ վերլուծաբան Էդվարդ Մոյուին:
Նյութի սկզբնաղբյուր՝ News.am