Երևանում բախվել են Hyundai Sonata-ն ու Opel Combo-ն, որը կողաշրջվել է
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում Բարգրատունյաց և Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Հայկ Մարկոսյանի վարած Hyundai Sonata-ն մակնիշի և Երևանի բնակիչ 38-ամյա Էդգար Անտոնյանի վարած Opel Combo մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com–ը։
Բախման հետևանքով Opel-ը կողաշրջվել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Opel-ի վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Փաստի առթիվ Պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։
Shamshyan.com