Այսպես կոչված բանագնացների հանդիպումից հետո թողարկած ռելիզը մեզ հուշում է,որ թուրքական էքսպանսիան դեռևս լինելու է տնտեսական
Այսպես կոչված բանագնացների հանդիպումից հետո թողարկած ռելիզը մեզ հուշում է,որ թուրքական էքսպանսիան դեռևս լինելու է տնտեսական
Թուրքերը քաղաքական առումով նոր մեթոդ են բանացնելու,բայց դե մենք գիտենք,որ դա նոր չէ,այլ շատ հին ձև է:
Նրանք կգան իրենց առևտրով,իրենց ապրանքով,իրենց «քաղցրավենիքով», նրանք հիմա չեն հայտարարի այն նպատակները,որոնք հետապնդում են իսկ կապիտուլյացիոն ռեժիմը այն լավ իմանալով ինչպես միշտ գաղտնի կպահի սեփական ժողովրդից:
Ի՞նչի բարձրաձայնեն այն ցավոտ զիջումների մասին,որին հայերը վաղը գնալու են,նրանք «շահավետ կարկանդակ» կտան հայերին,դե իսկ հետո պատմությունը ցույց է տվել,թե ուր կտանի դա:
Այսօր թուլացած և կապիտուլացված Հայաստանը շանս չունի գնալ Թուրքիայի հետ արժանապատիվ երկխոսության և այն որևէ ձևով չի արտացոլի հայության հավաքական նպատակների գոնե մի որոշ տոկոսը:Մենք միակողմանի զիջումներով վերածվելու ենք թուրքական պրոտեկտորատի: