Զորամասում ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել
N զորամասում մայիսի 25-ին, ժամը 13:00-ի սահմաններում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Կարենի Հովհաննիսյանը (ծնված 2001թ. 20/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ) գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կատարվում է քննություն:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մհեր Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: