Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցում գործող մշակույթի տանն այսօր՝ մայիսի 25–ին,  դիակ է հայտնաբերվել:

«2021թ. մայիսի 25-ին` ժամը 14:10-ի սահմաններում, հիվանդանոցից ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցում գործող մշակույթի տանը դիակ է հայտնաբերվել:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը` ժամը 14:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պարեկապահակային ծառայության դասակի 2-րդ ջոկի ավագ ոստիկանը, ծառայություն իրականացնելով նշված փողոցում, մտել է մշակույթի տան հանդերձարան եւ իր մոտ գտնվող հաշվեցուցակային զենքի փողը ուղղելով դեպի բերանի խոռոչը՝ կրակոց է արձակել, որի հետեւանքով մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասի հատկանիշներով:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն